ՀՖՖ-ն բանակցում է Ալեքսանդր Կովալենկոյի հետ
«Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն, գրում է «РИА Новости»-ն։
ՀՖՖ-ն այդ հարցում բանակցում է 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նա 2026թ. ընթացքում կարող է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։
Երիտասարդ ֆուտբոլիստի մայրը հայ է։ Նա «Արարատ-73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։
Կովալենկոն ռուսական «Սոչիում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից, որի կազմում մասնակցել է 14 հանդիպման։ Նա խաղացել է նաև «Օրենբուրգում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», «Կռիլյա Սովոտովում» ու «Չերտանովոյում»։
Կովալենկոն 2022թ. սեպտեմբերին 1 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականում` մասնակցելով Ղրղզստանի դեմ ընկերական խաղին (2-1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կովալենկո, Ալեքսանդր Կովալենկո ավագ, Արարատ-73, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Սոչի