ՀՖՖ գործկոմը հաստատել է Խաշմանյանի նշանակումը
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Օրակարգում եղել է միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Նիստին ներկա են եղել ՀՖՖ Գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին:
Ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ տեղեկություններ կտրամադրվեն շուտով: