Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ 20-ի շրջանակներում կանցկացնի երկու արտագնա հանդիպում` հյուրընկալվելով Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին։
ՀՖՖ-ն մարզական հավաքը նախատեսել է իրականցնել հոկտեմբերի 7-10-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Արմեն Գյուլբուդաղյանցը այդ հավաքի և հանդիպումների համար հավաքական է հրավիրել հետևյալ 25 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու») Հենրի Ավագյան («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան ( «Դնեպր», Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան») Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան («Ժետիսու» (Ղազախստան), Արարատ Մոնրո («Բոյակա Չիկո» (Կոլումբիա), Անդրե Չալըշըր («Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա») Արտակ Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Էրիկ Վարդանյան, (բոլորը`«Փյունիկ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա» Բուլղարիա), Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան), Գևորգ Ղազարյան (ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)
Հարձակվողներ
Արթուր Միրանյան («Փյունիկ»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», Գերմանիա), Ալեքսանդր Կարապետյան («Սոչի», (Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Կառլեն Մկրտչյանը` հիվանդության։
# Հայաստանի-հավաքական