Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը

27/08/2020 - 12:41

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի խաղերին։ Մեր հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի դեմ։

Խոակին Կապառոսը հավաքական էհրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ – Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի Այվազով – «Ուրարտու», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ – Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան), Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա), Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ», Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան», Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

կիսապաշտպաններ – Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա), Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան», Արթուր Գրիգորյան – «Փյունիկ», Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ – Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան), Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին:

Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները  Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»:

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023