Հրանտ-Լեոն Ռանոսի գոլային փոխանցումը «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ի կազմում🎥
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (Խմբ.` 4-րդ դիվիզիոն) Արևմտյան գոտու 28-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը տանը 4:0 հաշվով հաղթեց «Լիպշտադտին»։
Տանտերերի կազմից հանդիպման առաջին կեսին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել ճապոնացի Շիո Ֆուկուդային։
Այս հաղթանակից հետո «Բորուսիայի» Մ-23 թիմը վաստակեց 30 միավոր և 18 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Լիպշտադտը», 27 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Գրանտ-Լեոն Ռանոս, Լիպշտադտ, Ռեգիոնալ լիգա