Հրանտ-Լեոն Ռանոսը նույնպես կփոխի ակումբը
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի Բրաունշվայգի «Այնտրախտ», հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Երկրորդ Բունդսլիգան ներկայացնող ակուկբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին։
«Այնտրախտը» վարձակալության ավարտին չի ունենա Ռանոսի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։
Հայ հարձակվողը «Բորուսիա» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Կայզերսլաութերնում», մասնակցել 5 հանդիպման։
Բրաունշվայգի «Այնտրախտը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում 24 միավոր է վաստակել ու 12-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը նույնպես հանդես կգա Երկրորդ Բունդեսլիգայում` խորվաթական «Օսիեկից» տեղափոխվելով «Նյուրնբերգ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այնտրախտ Բրաունշվայգ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Երկրորդ Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Ստյոպա Մկրտչյան, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ