Հրանտ-Լեոն Ռանոսը կրկին գոլի հեղինակ է դարձել Բորուսիայի կազմում 🎥
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է միջմրցաշրջանային հավաք անցկացնել, որի շրջանակում ընկերական խաղում մրցել է Նիդերլանդների Էրեդիվիզիայում հանդես եկող «Ֆորտունա Սիտարդի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։
Գերմանական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման է դուրս եկել ընսմիջմանն ու երկրորդ խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ։
21-ամյա ֆուտբոլիստը 56-րդ րոպեին դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, առաջ է մղել «Բորուսիային»` հաշիվը դարձնելով 2:1։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռանոսը գոլի հեղինակ էր դարձել նաև Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Վեգբերգ Բեկի» դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Ֆորտունա-Սիտարդ