«Հրաժարականն անխուսափելի է». FAF-ի ակցիայից հետո «Արարատ» – «Գանձասար» հանդիպումն ընդհատվել է 🎥

«Հրաժարականն անխուսափելի է». FAF-ի ակցիայից հետո «Արարատ» – «Գանձասար» հանդիպումն ընդհատվել է 🎥

28/02/2025 - 22:42

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Արարատ» – «Գանձասար» հանդիպումը «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական շարժման բողոքի ակցիայից հետո ընդհատվել է և անավարտ մնացել։

FAF-ի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ վերնախավի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս ամենին զուգահեռ ներկայացրել ենք ծրագիր ֆուտբոլի առողջացման, արդարության վերականգնման վերաբերյալ։

ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափոշիչներն էին։

Այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։ Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ ներողամտություն ենք հայցում բոլոր ակումբներից, ֆուտբոլիստներից, մրցավարներից անհարմարության համար, ոչ մի ակցիա ուղված չէ ձեզ։ Առաջին հերթին մեզ դուր չի գալիս ներկա իրավիճակը։

Ցանկանում ենք նաև դիմել բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած տիպի բռնություն և սադրիչ գործողություններ մեր կողմից իրականացվող ակցիաների ժամանակ։

Հրաժարականն անխուսափելի է»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ.

«Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող անկարգություների պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:

Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Տեսանյութերն` «Ուրիշ ֆուտբոլի»

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023