Հվ. Կորեայի հարձակվողի Instagram-ի հետևորդների քանակը 85 անգամ ավելացել է ԱԱ մեկնարկից հետո

Հվ. Կորեայի հարձակվողի Instagram-ի հետևորդների քանակը 85 անգամ ավելացել է ԱԱ մեկնարկից հետո

02/12/2022 - 23:59

ԱԱ-2022-ի H խմբի 3-րդ տուրում Հարավային Կորեան 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Պորտուգալիայի նկատմամբ։

Այդ հաղթանակի շնորհիվ «ասիական վագրերը» վաստակեցին 4 միավոր` 12 տարի անց նվաճելով ԱԱ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հարավկորեացիների կազմից հիանալի մրցաշար է անցկացնում 24-ամյա հարձակվող Չո Գյուսոնը, ով, խմբային փուլում անցկացրած 3 խաղում, դարձել է 2 գոլի հեղինակ։

Պաուլու Բենտուի թիմի 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո ԶԼՆ-երի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Գյուսոնի Instagram-ի հետևորդների թիվը մունդիալի ընթացքում կտրուկ աճել է։

Գյուսոնի Instagram-ի հետևորդները մրցաշարի մեկնարկից առաջ եղել է 20 հազար, իսկ այժմ հասել է 1.7 մլնի` ավելանալով 85 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023