Հունգարիան ևս մեկ լուրջ կորուստ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ
Հունգարիան ևս մեկ լուրջ կորուստ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ
06/10/2025 - 18:50

Հունգարիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դենեշ Դիբուսը («Ֆերենցվարոշ») վնասվածք է ստացել ու չի մասնակցի Հակաստանի և Պորտուգալիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին, հայտնում է «մադյարների» մամուլի ծառայությունը։

Դիբուշի փոխարեն հավաքական է հրավիրվել հունգարական ՄՏԿ-ի դարպասապահ Պատրիկ Դեմյենը։

Մարկո Ռոսիի գլխավորած թիմից Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն նաև հարձակման գծի առաջատարներ Բարնաբաշ Վարգան («Ֆերենցվարոշ») և Ռոլանդ Շալայը («Գալաթասարայ»)։

Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։

Հունգարացիներն ընտրական մրցաշարի F խմբում հոկտեմբերի 14-ին մրցակցի դաշտում կմրցեն Պորտուգալիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025