Հունգարիայում երկրպագուները հարձակվել են ֆուտբոլիստների վրա հենց խաղադաշտում?

Հունգարիայում երկրպագուները հարձակվել են ֆուտբոլիստների վրա հենց խաղադաշտում?

28/06/2020 - 16:14

Երեկ՝ հունիսի 28-ին, Հունգարիայի Բարձրագույն առաջնության վերջին՝ 33-րդ տուրի շրջանակում առաջնության հետնապահների թվում ընթացող «Դեբրեցենը» սեփական հարկի տամ մրցեց «Պակշի» դեմ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

«Դեբրեցենին» միայն հաղթանակ էր անհրաժեշտ, որպեսզի շրջանցի «Պակշին» և բարձրանա 10-րդ հորիզոնական՝ պահպանելով տեղը Բարձրագույն առաջնությունում, սակայն ակումբին չհաջողվեց հաղթել մրցակցին։ «Դեբրեցենը» 15 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց Բարձրագույն առաջնությունից։

Հանդիպման ավարտից հետո «Դեբրեցենի» երկրպագուները ներխուժել են մարզադաշտ՝ հարձակվելով ֆուտբոլիստների վրա։ Երկրպագուները սկսել են բռնի ուժող հանել ֆուտբոլիստների մարզաշապիկները։

Անվտանգության աշխատակիցների ուժերը չեն բավարարել և գործին 80 վայրկյան անց խառնվել են տեղի հատուկ ջոկատայինները։ Տեսնելով հատուկ ջոկատայիններին՝ «Դեբրեցենի» երկրպագուներն անմիջապես հետ են վերադարձել տրիբունա։ Ջոկատայինները կանգնել են «Դեբրեցենի» երկրպագուների տրիբունայի մոտ, սակայն որևէ միջոցներ չեն ձեռնարկել նրանց չեզոքացնելու համար։

Հատկանշական է, որ «Դեբրեցենի» մի շարք ֆուտբոլիստներ արցունքներ աչքերին մոտեցել են տրիբունային և ծափարել ակումբի երկրպագուներին։ Այդ մասին տեղեկացնում է Index.hu-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023