Հունգարիայի հավաքականի հարձակվողի սարսափելի վնասվածքը Շոտլանդիայի դեմ խաղում🎥
Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։
Այդ հանդիպումն արտառոց ընթացք ունեցավ, քանի 71-րդ րոպեին հունգարացիների հարձակվող Բարնաբաշ Վարգան մրցակցի դարպասապահ Անգուս Գանի հետ բախման պատճառով ծանր վնասվածք ստացավ։
Հանդիպումը մոտ 10 րոպե ընդհատվել էր։ Բուժանձնակազմը փորձում էր 29-ամյա հարձակվողին ուշքի բերել, սակայն նրան վատգարակի վրա տեղափոխեցին դաշտից դուրս և հոսպիտալացրին։
Հետագայում Հունգարիայի ֆուտբոլային միությունը հայտնեց, որ Վարգան ուշքի է եկել և կարողանում է խոսել։
Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին էլ, խոսելով Վարգայի առողջական վիճակի մասին, նշել է, որ ֆուտբոլիստը բաց է թողնելու Եվրո-2024-ի հետագա ընթացքը. նա դեմքի հատվածում կոտրվածք է ստացել և պետք է վիրահատվի։
Բարնաբաշ Վարգան Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 3 խաղում խփել է 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am



