Հույների դեմ խաղում հավաքականի ավագի թևկապը կկրի Հովհաննես Համբարձումյանը
Հայաստանի ազգային հավաքականի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կլինի հույների դեմ խաղում հավաքականի ավագը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
«Առաջնորդվել ենք նախ փորձառությամբ, և հետո հասկացա, որ իսկական առաջատարի հատկանիշներ ունի Հովհաննեսը»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը։
# Հայաստան-Հունաստան, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան