Հուզիչ դեպք Բ Սերիայում․ իտալացի մարզիչը չի կարողացել զսպել արցունքները?
Երեկ՝ հունիսի 20-ին, Բ Սերիան ներկայացնող «Լիվորնոն» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Չիտադելլային»։
Իտալիայում յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգում են կորոնավիրուսից մահացածների հիշատակը։ Այդ արարողության ժամանակ «Լիվորնոյի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆիլիպինին չի կարողացել զսպել արցունքները։ 46-ամյա մասնագետի մայրը վերջերս մահացել է հենց կորոնավիրուսից։

