Հորդանանը նույնպես առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր 🎥

Հորդանանը նույնպես առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր 🎥

06/06/2025 - 10:48

Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի ընտրական գոտու B խմբի նախավերջին` 9-րդ տուրում Հորդանանի հավաքականը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Օմանի թիմի նկատմամբ։

Ջամալ Սելամիի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել մալայզիական «Սելանգորի» հարձակվող Ալի Օլվանը։

Հորդանանցիները վաստակել են 16 միագոր և խմբում երկրորդ տեղում են` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր։ Օմանը 10 միավորով չորրորդն է։

Մերաձավորարևելյան երկիրն ուղեգիրն ամրագրել է Հարավային Կորեայի` հյուրընկալվելիս 2:0 հաշվով Իրաքին հաղթելու շնորհիվ։ Կորեացիները միավորների քանակը 19-ի են հասցրել ու նույնպես նվաճել Մունդիալի ուղեգիր։ Իրաքի հավաքականը 12 միավորով երրորդն է։

Հիշեցնենք, որ Ասիայի գոտուց պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել էր նաև Ուզբեկստանի հավաքականը։

Նշենք, որ Ասիայի ընտրական գոտուց աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր նվաճում են երեք խմբերի լավագույն երկու հավաքականները։

Խմբերում 3-4-րդ տեղերը գրաված հավաքականները դուրս կգան որակավորման չորրորդ փուլ։ 6 հավաքականներ կբաժանվեն երկու խմբի, որոնց հաղթողները նույնպես կորակավորվեն աշխարհի առաջնությանը։

Այդ խմբերի երկրորդ տեղը գրաված թիմերն էլ միմյանց միջև հատուկ հանդիպում կանցկացնեն, որի հաղթողը միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին մանսակցելու իրավունք կստանա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023