Հովհաննիսյանն ու Բիչախչյանն առերեսվեցին․ Բիչախչյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ🎥
Սլովակիայի բարձրագույն առաջնության երկրորդ տուրի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ժիլինան» և «Նիտրան»։ «Նիտրան» 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Երկու թիմերի կազմում էլ հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։
«Ժիլինայի» կազմում հանդիպման 45+1-րդ րոպեին փայլուն հարվածով գոլի հեղինակ դարձավ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով իր թիմին։
Վարդան Բիչախյանը նախորդ տուրում էլ դարձել էր դուբլի հեղինակ և խփած 3 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
«Նիտրայի» կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Միխալ Ֆասկոն, ով էլ հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Նիտրայի» կազմում հանդիպման 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ Արմեն Հովհաննիսյանը:
Կայացած երկու տուրերից հետո «Ժիլինան» և «Նիտրան» ունեն 3-ական միավոր՝ կիսելով 4-5-րդ հորիզոնականները։
# Արմեն Հովհաննիսյան, Ժիլինա, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Նիտրա, Վահան Բիչախչյան