Հոյլունդի բենեֆիսը. Դանիան հաղթեց Ֆինլանդիային 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Դանիայի հավաքականը H խմբի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Ֆինլանդիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Կասպեր Հյուլմանի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ դանիացիների 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։
Հյուրերի միակ գոլը խփեց Օլիվեր Անտմանը։
Նշենք, որ H խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Ղազախստան 1:2 Սլովենիա
Սան Մարինո 0:2 Հյ. Իռլանդիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կասպեր Հյուլման, Ռասմուս Հոյլունդ, Ֆինլանդիայի հավաքական