Հոկեյ. Հայաստանի հավաքականն անհավանական հաշվով հաղթել է Մալայզիային 🎥

Հոկեյ. Հայաստանի հավաքականն անհավանական հաշվով հաղթել է Մալայզիային 🎥

14/04/2025 - 00:26

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։

Հայաստանի թիմն առաջին խաղում մրցել է Մալայզիայի հավաքականի դեմ և տարել իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը` 24:3։

Վադիմ Գուսկովի գլխավորած թիմից մրցակցի դարպասը 6 տափօղակ է ուղարկել Արտյոմ Կուզնեցովն ու սեքստա-տրիկ գրանցել, Տիգրան Մանուկյանն աչքի է ընկել 5, Վալենտին Կովալենկոն` 4 անգամ, Մաքսիմ Կուզնեցովը ձևակերպել է հեթ-տրիկ, թիմի ավագ Էդուարդ Մալաքյանն ու Սեյրան Սաղաթելյանը խփել են մեկական գոլ։

Առաջին տուրում կայացել է ևս երկու հանդիպում.

Քուվեյթ 3:13 Ուզբեկստան

Ինդոնեզիա 2:1 Իրան

Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին.

Քուվեյթ – Ինդոնեզիա` 14:00

Իրան – Մալայզիա` 17:00

Ուզբեկստան – Հայաստան` 20:00

Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023