Հոլանդի ու ընկերների կատարյալ ֆիասկոն! Ավստրիան ջախջախել է Նորվեգիային 🎥

Հոլանդի ու ընկերների կատարյալ ֆիասկոն! Ավստրիան ջախջախել է Նորվեգիային 🎥

14/10/2024 - 12:43

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի չորրորդ տուրում Ավստրիայի հավաքականը Լինցի «Ռայֆֆայզեն Արենա» մարզադաշտում մրցել է Նորվեգիայի դեմ։

Ավստրիացիները պարզապես ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել և որևէ շանս չեն տվել Էրլինգ Հոլանդին ու ընկերներին` ջախջախելով 5:1 հաշվով։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել Մարկո Առնաուտովիչը, մեկական գոլ են խփել Ֆիլիպ Լինհարթը, Պետեր Պոշն ու Միքայել Գրեգորիչը։ «Վիկինգներից» հեղինակության գնդակը խփել է Ալեքսանդր Սյորլոթը։

Երրորդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ղազախստան 0:1 Սլովենիա

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Նորվեգիա – 7 միավոր
  2. Ավստրիա – 7
  3. Սլովենիա – 7
  4. Ղազախստան – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023