Հոլանդի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Բարնլիին🎥

Հոլանդի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Բարնլիին🎥

18/03/2023 - 23:40

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։

«Քաղաքաբնակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից կրկին փայլեց Էրլինգ Հոլանդը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Մանկունյական ակումբի դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քոուլ Պալմերը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023