Հոլանդի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Նորվեգիան ջախջախեց Իսրայելին 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի 6-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն Օսլոյում 5:0 հաշվով ջախջախեց Իսրայելի թիմին։
«Վիկինգներից» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը հեթ-տրիկ գրանցեց։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն այս ընտրական մրցաշարում 6 խաղում 12 գոլ է խփել ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
25-ամյա ֆուտբոլիստը Նորվեգիայի հավաքականի կազմում 46 խաղում արդեն 51 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Իսրայելի դեմ խաղում մրցակցի հարձակվող Անան Խալայիլին ու պաշտպան Իդան Նախմիասը գրավեցին սեփական դարպասը։
Սոլե Սոլբակենի գլխավորած թիմը 18 միավորով I խմբի առաջատարն է, Իսրայելը 9 միավորով երրորդն է։