Հոլանդի հերթական տպավորիչ պերֆորմանսը. Ման. Սիթին հաղթեց Վեսթ Հեմին 🎥

Հոլանդի հերթական տպավորիչ պերֆորմանսը. Ման. Սիթին հաղթեց Վեսթ Հեմին 🎥

01/09/2024 - 12:43

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

«Քաղաքաբնակները» վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից կրկին փայլեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ և հաղթանակ պարգևեց կր թիմին։

24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության մեկնարկային երեք խաղում խփել է արդեն 7 գոլ ու վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջին տեղում է, «Վեսթ Հեմն» ունի 3 միավոր և 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023