Հոլանդի գերանհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Լայպցիգին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին« «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդը պարզապես ֆանտաստիկ բենեֆիս էր պատրաստել և դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասը գրավելով 5 անգամ։
Մեկական գոլ էլ իրենց անվան դիմաց գրանցեցին Իլկայ Գյունդողանն ու Կևին դե Բրույնեն, արդյունքում Պեպ Գվարդիոլայի թիմը «ցլերին« ջախջախեց 7:0 հաշվով։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 8:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am