Հոլանդի բենեֆիսը. «Ման. Սիթին» ջախջախեց «Վուլվզին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։
«Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ էլ խփեցին թիմի նորեկներ Տիջանի Ռեյնդերս ու Ռայան Շերկին։
Այսպիսով, «Սիթին» մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am