Պաշտոնական. Հոլանդիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Հոլանդիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուի վան Գալը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև ԱԱ-2022-ի ավարտը։
69-ամյա մասնագետի շտաբում ընդգրվել են նաև Դանի Բլինդը, Ֆրանս Հուկը և Հենկ Ֆրեյզերը։
Նշենք, որ Լուի վան Գալը անցնող 5 տարիների ընթացքում չի զբաղվել մարզչական գործունեությամբ։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից հեռացել է 2016 թ. մայիսին։
Հավելենք, որ Վան Գալն արդեն երրորդ անգամ է ստանձնում «նարնջագույնների» ղեկը։ Նա հոլանդիայի հավաքականը գլխավորել է նաև 2000-2001 թթ. և 2012-2014 թթ.։
Լուի վան Գալի գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը 2014 թ. դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն