Հոլանդը 9-րդ խաղում անընդմեջ գոլ է խփել` հաղթանակ պարգևելով «Ման. Սիթիին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։
Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփել է Էրլինգ Հոլանդը։
Նորվեգացի հարձակվողը գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ` մրցակիցների դարպասը գրավելով 16 անգամ։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 7 միավորով 16-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am