Հոլանդը կրկին գոլի հեղինակ, Լիվերպուլը հաղթեց Գենկին?
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին խաղային օրը։ E խմբում տեղի ունեցավ 2 հանդիպում․ «Նապոլին» չկարողացավ կոտրել «Զալցբուրգի» դիմադրությունը․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Հյուրերի կազմում 10-րդ րոպեին չորրորդ խաղն անընդմեջ գոլի հեղինակ է դարձավ Էրլինգ Հոլանդը, իսկ «Նապոլիի» կազմում 44-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Իրվինգ Լոսանոն։
Տուրի մյուս խաղում էլ «Լիվերպուլը» 2։1 հաղթեց «Գենկին»։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ժորժինիո Վեյնալդումն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, իսկ հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց Մբվանա Սամատան։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 9 միավոր և շրջանցեց 7 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին»։ «Զալցբուրգը» 4 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Գենկը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Գենկ, Զալցբուրգ, Էրլինգ Հոլանդ, Լիվերպուլ, Նապոլի, Չեմպիոնների-լիգա