Հոլանդը, Լրագրողների ասոցիացիայի վարկածով, ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Լրագրողների ասոցիացիայի վարկածով, ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ասոցիացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 82%-ն, ինչը մրցանակի պատմության ընթացքում ռեկորդային առավելություն է:
Քվեարկության արդյունքում Հոլանդին հաջորդել են համապատասխանաբար Բուկայո Սական, Մարտին Էդեգորը (երկուսն էլ՝ «Արսենալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հավելենք, որ Էրլինգ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 47 խաղում դարձել է 51 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բուկայո Սակա, Էրլինգ Հալանդ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Մարտին-Էդեգոր, Տարվա լավագույն ֆուտբոլիստ