Հոլանդը գործի մեջ է. Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Յանգ Բոյսին🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեյցարական «Յանգ Բոյսի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ով մրցաշարի ընթացկկ խաղարկությունում խփեց առաջին գոլերը։
Մանկունյական ակումբից մեկ գոլ էլ խփեց Մանուել Ականջին։
Տանտերերի միակ գնդակը գրանցվեց Մեշակ Էլիայի անվան դիմաց։
Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ «Յանգ Բոյսի» 24-ամյա դարպասապահ Անտոնի Ռաչիոպին, ով կատարեց 10 սեյվ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Լայպցիգ» 3:1 «Ցրվենա Զվեզդա»
G խումբը 3-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
- «Լայպցիգ» – 6
- «Յանգ Բոյս» – 1
- «Ցրվենա Զվեզդա» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Ռաչիոպի, Էլիա Մեշակ, Էրլինգ Հալանդ, Մանուել Ականջի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա