Հոլանդը գերազանցել է ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած անհավանական ռեկորդը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
«Քաղաքաբնակների» կազմից հերթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայում խփած գնդակների քանակը հասցրեց 35-ի և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նորվեգացի հարձակվողը մեկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում խփած գոլերի քանակով անհավանական ռեկորդ սահմանեց` գերազանցելով Էնդի Քոուլի (1993/94 մրցաշրջան) և Ալան Շիրերի (1994/95) պատմական ցուցանիշը, ովքեր խփել էին 34-ական գոլ։
Հատկանշական է, որ Քոուլի և Շիրերի ժամանակ Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբներն անցկացնում էին 42-ական, իսկ այժմ` 38 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Էնդի Քոուլ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի