Հոլանդը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածի մեծ մասը

Հոլանդը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածի մեծ մասը

01/04/2025 - 00:09

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի մեծ մասը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նորվեգացի ֆուտբոլիստը «Բորնմութի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (2:1) կոճի վնասվածք է ստացել։

Սպասվում է, որ 24-ամյա հարձակվողը խաղադաշտ կվերադառնա միայն մրցաշրջանի վերջնամասում և իր թիմին կօգնի նաև ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությունում։

Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում 30 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023