Հոլանդական ֆուտբոլի լեգենդը, հնարավոր է, գլխավորի Բարսելոնան
«Բարսելոնայի» մարզադպրոցների տնօրեն Պատրիկ Կլույվերտը, հնարավոր է, դառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հոլանդացի լեգենդար նախկին ֆուտբոլիստի նշանակման գաղափարն արժանացել է նաև ֆուտբոլիստների հավանաությունը։ Նշվում է, որ Կլույվերտի բնավորությունը համապատասխանում է «Բարսելոնային», իսկ նրան ընդունում են որպես առաջատարի հատկանիշներ ունեցող անձ։ Բացի դրանից, նա հիանալի հարաբերություններ ունի «Բարսելոնայի» ներկայիս առանցքային ֆուտբոլիստների հետ և կարողանում է աշխատել երիտասարդների հետ։
Հաղորդվում է, որ Կլույվերտի նշանակմանը կողմ է նաև ակումբի հոլանդացի կիսաապշտպան Ֆրենկի դե Յոնգը։ Կլույվերտը անչափ օգնել է Դե Յոնգին, որպեսզի հարմարվի ակումբին։
Կլույվերտը ժամանակին եղել է հոլանդական ՆԵԿ, ԱԶ «Ալկմար», «Բրիսբեն Ռոար» ակումբների մարզչական շտաբներում, 2014 թվականին տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Նիդեռլանդների հավաքականում Լուի վան Գալի օգնականն էր, որպես օգնական Կամերունի հավաքականում աշխատել է նաև Կլարենս Զեեդորֆի հետ, ինչպես նաև մարզել է Կյուրասաոյի հավաքականը, «Այաքսի» ու «Տվենտեի» Մ-21 տարեկանների թիմերը։ 2016-2017 թվականներին աշխատել է ՊՍԺ-ում՝ որպես սպորտային տնօրեն, իսկ 2019 թվականի հուլսից «Բարսելոնայում»՝ որպես մարզադպրոցների տնօրեն։
Հավելենք նաև, որ Պատրիկ Կլույվերտը իր կարեիարյի ընթացքում ամենաշատը հանդես է եկել հենց «Բարսելոնայի» կազմում։ Նա կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 1998-2004 թվականներին․ մասնակցել է 257 հանդիպման՝ խփելով 122 գոլ։
# Բարսելոնա, Հոլանդիայի հավաքական, Պատրիկ Կլույվերտ