Հնդկաստանը Կատարից բաց թողած սկանդալային գոլի պատճառով դուրս մնաց ԱԱ-2026-ի հետագա պայքարից🎥
Հնդկաստանի հավաքականն ԱԱ-2026-ի որակավորման Ասիայի գոտու երկրորդ փուլի վերջին` 6-րդ տուրում, A խմբում հյուրընկալվելիս մրցեց Կատարի թիմի դեմ։
Վերջին տուրից առաջ պայքարը շարունակելու համար Հնդկաստանին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, ինչը թույլ կտար անկախ խմբի մյուս` Քուվեյթ – Աֆղանստան հանդիպման արդյունքից դուրս գալ որակավորման երրորդ փուլ։
Հնդիկները մինչև 73-րդ րոպեն Լալիանզուլա Շանգտեի գոլի շնորհիվ 37-րդ րոպեից հաղթում էին 1:0 հաշվով, սակայն տանտերերը Յուսեֆ Այմանի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
Հնդկաստանի հավաքականի ֆուտբոլիստները համաձայն չէին արձանագրված դարպասի գրավման հետ, քանի որ սկանդալային դրվագ էր գրանցվել։
Բանն այն է, որ Այմանի գոլային դրվագում, նախքան դարպասի գրավումը, գնդակը, ամենայն հավանականությամբ, հատել էր դաշտի դիմային գիծը։ Ոչ մի կրկրնապատկեր այդպես էլ ճշգրիտ ցույց չտվեց` արդյո՞ք գնդակը հատել էր դիմային գիծը, թե՞ ոչ։
Եզրային մրցավարի հետ քննարկումներից հետո հանդիպումը սպասարկող հարավկորեացի Կիմ Վու Ռամը, ամեն դեպքում, հաշվեց գոլը։
Ուշքի չգալով տեղի ունենացիծ` 85-րդ րոպեին հդնիկները ևս մեկ գնդակ բաց թողեցին ու պարտվեցին 1:2 հաշվով։
Հնդկաստանի հավաքականն այս պարտության հետևանքով մնաց 5 միավորով, A խմբում զբաղեցրեց վերջին` 4-րդ տեղը և դուրս մնաց ԱԱ-2026-ի հետագա պայքարից։
Կատարի թիմն էլ 16 միավորով հաղթեց խումբը և դուրս եկավ հաջորդ փուլ։ Այդ խմբից երրորդ փուլ է դուրս եկել նաև Քուվեյթը, որը 1:0 հաշվով հաղթեց Աֆղանստանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, հնդկաստանի հավաքական, Մունդիալ-2026, Քաթարի հավաքական