Հնարավոր է՝ Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոփոխությունների ենթարկվի

Հնարավոր է՝ Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոփոխությունների ենթարկվի

19/12/2019 - 23:36

Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ծրագրում է փոխել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ձևաչափը։ Ըստ նոր ձևաչափի՝ խմբային փուլում կրկին հանդես կգան 32 ակումբներ, բայց 8 խմբերի փոխարեն կբաժանվեն 4 խմբի՝ 8-ական մասնակիցներով։ Խմբերում առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում, իսկ վերջին 4 հորիզոնականները զբաղեցրածները՝ Եվրոպա լիգայում։

Ըստ աղբյուրի՝ այս ամենը պլանավորվում է անել «Սուպերլիգայից» խուսափելու համար։ Որոշ գրանդ ակումբների ղեկավարներ, մասնավորապես «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, մտադրված է Չեմպիոնների լիգայի փոխարեն մտադրված է ստեղծել «Սուպերլիգա», որի նպատակը հեռուստատեսային վաճառքներից ավելի մեծ շահույթ ստանալն է լինելու։ Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն նպատակ ունի ձևաչափի փոփոխությամբ բավարարել ակումբների այդ պահանջը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023