Հյ. Մակեդոնիան սայթաքեց ամենակարևոր պահին` միավորներ կորցնելով Ղազախստանի դեմ խաղում🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը տանը ոչ-ոքի (1:1) գրանցեց Ղազախստանի հետ։
Հյուրերից 54-րդ րոպեին հաշիվը հացեց Դինմուխամեդ Կարամանը, իսկ հյուսիսմակեդոնացիներին տուգայինից կատարած ֆանտաստիկ հարվածով պարտությունից 74-րդ րոպեին փրկեց թիմի ավագ Էնիս Բարդին։
Բլագոյա Միլևսկիի գլխավերած թիմն այս ոչ-ոքիի պատճառով 13 միավորով նահանջեց երկրորդ տեղ J խմբում։ 14 միավորով առաջին տեղ բարձրացավ Բելգիայի հավաքականը, Ղազախստանը 7 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am