Հյ. Մակեդոնիան հերթական սխրանքը գործեց` կրկին չպարտվելով Բելգիային
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի (0:0) գրանցեց Բելգիայի հետ։
«Կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում տոտալ առավելություն ունեին, սակայն ոչ մի կերպ չկարողացան հաղթանակ կորզել։
Հանդիպման հերոսը հյուսիսմակեդոնացիների դարպասապահ Ստոլե Դմիտրիևսկին էր` կատարելով 5 սեյվ։
Նշենք, որ կողմերի` Սկոպյեում կայացած առաջին խաղում բելգիացիները ևս չէին կարողացել հաղթել։ Հունիսի 6-ին կողմերը 1:1 հաշիվն էին գրանցել։
J խմբում ևս մեկ հանդիպում է կայացել 6-րդ տուրում.
Ղազախստան 6:0 Լիխտենշտեյն
Խմբի մր աշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.
- Հյ. Մակեդոնիա – 12 միավոր
- Բելգիա (5 խաղ) – 11
- Ուելս (5 խաղ) – 10
- Ղազախստան – 6
- Լիխտենշտեյն – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am