Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը պատմություն է կերտում՝ նվաճելով Եվրոյի ուղեգիր🎥
Նոյեմբերի 12-ին մեկնարկեց Եվրո-2020-ի անցումային հանդիպումների փյել-օֆֆ փուլի եզրափակիչ հատվածը, որին մասնակցում են Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում իրենց դիվիզիոնների խմբում հաղթած և այն հավաքականները, որոնց չէր հաջողվել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքում։
Անցումային առաջին եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցեցին Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։
Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, կողմերն ունեին աչքի ընկնելու մի շարք պահեր, սակայն ավելի դիպուկ գտնվեցին մակեդոնացիները, որոնք 56-րդ րոպեին խփեցին խաղի միակ գոլը։ Գոլի հեղինակ դարձավ մակեդոնական ֆուտբոլի լեգենդ, 37-ամյա Գորան Պանդևը։
Այսպիսով, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
# Գորան Պանդև, ԵՎՐՈ-2020, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Վրաստանի հավաքական