Հյուսիսամերիկյան դերբիում ԱՄՆ-ն հաղթեց Մեքսիկային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը Ցինցինատիի «TQL» մարզադաշտում մրցեց Մեքսիկայի ընտրանու դեմ։
Գրեգ Բերալթերի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հյուսիսամերիկյան դերբիում հաղթեցին 2:0 հաշվով։
Ամերիկացիների կազմից 74-րդ ու 85-րդ րոպեներին մեկեկան անգամ աչքի ընկան համապատասխանաբար Քրիստիան Պուլիշիչն ու Վեսթոն Մակենին։
Այս գոտում կայացել են ևս երեք հանդիպումներ.
Հոնդուրաս 2:3 Պանամա
Սալվադոր 1:1 Ճամայկա
Կանադա 1:0 Կոստա Ռիկա
7-րդ տուրից հետո ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- ԱՄՆ – 14 միավոր
- Մեքսիկա – 14 միավոր
- Կանադա – 13 միավոր
- Պանամա – 11 միավոր
- Կոստա Ռիկա – 6 միավոր
- Ճամայկա – 6 միավոր
- Սալվադոր – 6 միավոր
- Հոնդուրաս – 3 միավոր
Հավելենք, որ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեղրածն անցումային հանդիպում անցկացնելու իրավունք է ստանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Գրեգ Բերալթեր, ԿՈՆԿԱԿԱՖ, Մեքսիկայի հավաքական, Վեսթոն Մակենի, Քրիստիան Պուլիշիչ