ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է չունենալ գլխավոր մարզիչ. Զոհրապ Եգանյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է չունենալ գլխավոր մարզիչ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը։
«Թեկնածուների, քննարկվող անձանց անունները շատ են, բայց որոշում դեռ չկա»,-նշել է Եգանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հոկտեմբերի 18-ին հրաժարական է ներկայացրել և այժմ պաշտոնը դեռևս թափուր է։
# Արմեն-Գյուլբուդաղյանց, Զոհրապ-Եգանյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ