Հայաստանի հավաքականը թրիլերային ոչ-ոքի կորզեց Ֆարերյան կղզիներից 🎥
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Ֆարերյան կղզիների դեմ։
Լարված պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից 44-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլ խփեց Լուկաս Սելարայանը, իսկ 90+3-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Գոռ Մանվելյանը։
Ֆարերների կազմից աչքի ընկան Յան Բենյամինսենն ու Յոնես Բյարտալիդը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 13-ին ու Երևանում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Չորրորդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Լատվիա 0:3 Հյուսիսային Մակեդոնիա
Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- Հյ. Մակեդոնիա – 7 միավոր
- Հայաստան – 4
- Հայաստան – 3
- Ֆարերյան կղզիներ – 2
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Գոռ Մանվելյան, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, Ֆարերյան Կղզիների հավաքական