Հին Մին Սոնը վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

Հին Մին Սոնը վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

19/02/2020 - 12:51

«Տոտնեհմեի» վինգեր Հին Մին Սոնը անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Սաութհեմպտոնի» դեմ խաղում ծանր վնասվածք է ստացել։ Այդ խաղում Սոնը դարձել էր դուբլի հեղինակ։

27-ամյա կորեացին այդ խաղում ձեռքի կոտրվածք է ստացել։ Այս շաբաթ Սոնը պետք է վիրահատության ենթարկվի։

«Շնաձկների» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ եզրային հարձակվողը շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով։ The Atletic-ի գնահատմամբ՝ խաղացողի վերականգնման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 6-8 շաբաթ։

Այսպիսով, ստացվում է, որ Ժոզե Մոուրինիոն Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև ԱՊԼ-ի վճռորոշ հատվածում զրկված կլինի թիմի ամենաառանցքային երկու խաղացողներից։ Հիշեցնենք, որ Հարի Քեյնը հունվար ամսին նույնպես վիրահատության էր ենթարկվել և շարք կվերադառնա ապրիլից ոչ շուտ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023