Հիասքանչ ֆուտբոլ Թուրինում. «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» 🎥

Հիասքանչ ֆուտբոլ Թուրինում. «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» 🎥

17/02/2025 - 01:41

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ լարված, համառ ու դիտարժան պայքարում, որն ավարտվեց «բիանկոներիի» հաղթանակով` 1:0 հաշվով։

Տիագո Մոտայիի գլխավորած թիմից 73-րդ րոպեին հերոսացավ Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։ Գոլային դրվագում ֆանտաստիկ գորոծողություններով աչքի ընկավ թուրինյան գրանդի նորեկ Ռանդալ Կոլո Մուանին, որը տպավորիչ անցում ձեռնարկեց ու ասիստ կատարեց պորտուգալացի վինգերին։

Միլանյան գրանդի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։

«Յուվենտուսը» 46 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Ինտերը» երկրորդ է և ունի 54 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023