Հիանալի ֆուտբոլ «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նյուքասլին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։
Գոլառատ պայքարում ընթացած խաղում «ազնվականները» հաղթեցին 3:2 հաշվով։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Քոուլ Պալմերն ու Միխայիլ Մուդրիկը, իսկ «կաչաղակների» կազմից աչքի ընկան Ալեքսանդր Իսակն ու Ջեյքոբ Մերֆին։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», 40 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, ԱՊԼ, Մաուրիսիո-Պոչետինո, Միխայիլ Մուդրիկ, Նիկոլաս Ջեքսոն, Նյուքասլ, Չելսի, Ջեյքոբ Մերֆի, Քոուլ Պալմեր