Հիանալի ֆուտբոլ Մադրիդում! «Ման. Սիթին» հաղթեց «Ռեալին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Բեռնաբեու» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
«Արքայական» ակումբից 28-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգոն, սակայն «քաղաքաբնակները» նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 35-ին աչքի ընկավ Նիկո Օ’Ռայլին, իսկ 43-ին` 11-մետրանոցից Էրլինգ Հոլանդը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում մի շարք դրվագներում «քաղաքաբնակները» կարող էին մեծացնել ատավելությունը, բայց վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Հանդիպման հերոսներից էր «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը 6 սեյվ կատարեց։
Խաղավերջում Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմն էր ճնշում գործադրում, բայց վճռորոշ պահերին գործը դիպուկ հարվածներին չէր հասնում։
Մանկունիական գրանդը 13 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ռեալը» 12 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml