Հիանալի ֆուտբոլ «Կենիլուորթ Ռոուդում». Չելսին գոլառատ խաղում հաղթեց Լութոնին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն և 70-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0։
Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում տանտերերը կարողացան երկու գնդակ հետ բերել, սակայն ավելին անել չհաջողվեց։
Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Քոուլ Պալմերը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ և ասիստ։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 16 խաղում դարձել է արդեն 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմից մեկ գոլ էլ խփեց Նոնի Մադուեկեն։
«Լութոնի» գոլերը խփեցին Ռոս Բարկլին ու Էլեյջա Ադեբայոն։
Այդպիսով, «թոշակառուները» հաղթեցին 3:2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
«Լութոնը», 15 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էլեյջա Ադեբայո, Լութոն Թաուն, Մաուրիսիո-Պոչետինո, Նոնի Մադուեկե, Չելսի, Ռոս Բարկլի, Քոուլ Պալմեր