Հիանալի ֆուտբոլ Լոնդոնում. Տոտենհեմն ու Ման. Յունայթեդը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Բավական դինամիկ և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Նշենք, որ հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «խցանները» կարողացան բեկել խաղի ընթացքն ու ոչ-ոքի կորզել։
Մանկունյական ակումբի գոլերը խփեցին Ջեյդոն Սանչոն ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ տանտերերինը` Պեդրո Պորոն ու Հին Մին Սոնը։
Այս ոչ-ոքիից հետո Էրիկ Տեն Հագի թիմը վաստակեց 60 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Լոնդոնյան ակումբն էլ, 54 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Պեդրո Պորո, Ջեյդոն-Սանչո, Տոտենհեմ