Հերտայի պաշտպանը հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում?
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Շալկե-04»-ը լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով առավելության է հասել մայրաքաղաքային «Հերտայի» նկատմամբ։
Այդ խաղի լրացուցիչ ժամանակում սկանդալային դեպք գրանցվեց։ «Հերտայի» 22-ամյա պաշտպան Յորգան Տորունարիգան հանդիպման ընթացքում տատներերի երկրպագուների կողմից ենթարկվել է ռասիստական վիրավորանքների։ «Հերտայի» մարզչական շտաբը այդ մասին տեղեկացրել է հանդիպման մրցավարին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ կիրառել, սակայն մրցավարը խաղը չի ընդհատել։
Արդյունքում Տորունարիգան սկսել է լաց լինել հանդիպման ժամանակ, իսկ նրա խաղընկերները փորձել են հանգստացնել նրան։ «Նա լաց էր լինում և չէր ցանկանում շարունակել հանդիպումը»,- «Շալկեի» հարձակվող Բենիտո Ռամանի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկից 10 րոպե անց՝ 100-րդ րոպեին, նիգերիացի խաղացողը դուրս եկավ հունից։ Դրվագներից մեկում նրա հանդեպ կոպիտ խաղաց տանտերերի ավագ Օմար Մասկարելը։ 22-ամյա պաշտպանը հայտնվեց «Շալկեի» գլխավոր մարզիչ Դավիդ Վագների մոտ, ով փորձեց օգնել նրան բարձրանալ, սակայն խաղացողը բարկացավ, ջրերով լի արկղը վերցրեց և հարվածեց գետնին, հրեց Վագներին և վերադարձավ խաղադաշտ։ Մրցավարը Տորունարիգային երկրորդ դեղին քարտը ցույց տվեց՝ հեռացնելով խաղադաշտից։ Հետաքրքիր է՝ այդ դրվագից հետո գելզենկիրխենյան ակումբի մարզիչը նույնպես հեռացվեց խաղադաշտից։
# DFB-Pokal, Հերտա, Շալկե-04