Հերոսական Ուկրաինա ! Շևչենկոյի սաները վերջին վայրկյաններին շոկի ենթարկեցին շվեդներին🎥
Եվրո-2020-ի վերջին 1/8 եզրափակչի շրջանակում Շվեդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեկնարկը կարելի է ասել անցավ հասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն ուկրաինացիների գրոհներն ավելի սուր էին։
11-րդ րոպեին հաշիվը բացելուն շատ մոտ էր Անդրեյ Յարմոլենկոն, սակայն շվեդներին փրկեց դարպասապահ Ռոբին Օլսենը։
27-րդ րոպեին Անդրեյ Շչևենկոյի սաները նմանատիպ ևս մեկ գրոհ անցկացրին, ինչի արդյունքում Ալեքսանդր Զինչենկոն առաջ մղեց ուկրաինացիներին։
Բաց թողած գոլից հետո «տրե կունուրն» սկսեց տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը հավասարեցրեց հաշիվը. 43-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը հարվածային դիրք դուրս բերեց Էմիլ Ֆորսբերգին, ով էլ խփեց իր թիմի պատասխան գնդակը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում բավական ակտիվ ու բաց ֆուտբոլ էր ընթանում «Հեմպտդեն Պարկում». կողմերն անընդհատ փոխանակվում էին համագրոհներով։
Միայն Էմիլ Ֆորսբերգի հարվածներից հետո Ուկրիանիայի հավաքականին երկու անգամ փրկեց դարպասաձողը։ Մեկ անգամ էլ «դեղիններին» օգնության հասավ դարպասաձողը, երբ հարվածում էր Սերգեյ Սիդորչուկը։
Կարող էին աչքի ընկնել նաև Անդրեյ Յարմոլենկոն ու Դեյան Կուլուսևսկին, սակայն այդ դրվագներում էլ իրեն թիմերին փրկեցին դարպասապահները։
Հավաքականները երկրորդ խաղակեսի մեծ մասը մեկ շնչով անցկացրին, սակայն անհնար էր խաղավարտին նույնպես պահպանել բարձր տեմպը, և խաղը քիչ-քիչ սկսեց հանդարտվել։
Ամեն դեպքում, Յանե Անդերսոնի սաները կարծես ֆիզիկապես ավելի պատրաստ էին և խաղավարտին շարունակում էին տիրել նախաձեռնությանը` գնդակին տիրելով ավելի շատ (58-60%)։
Սակայն, հետաքրքրական է, որ նույնիսկ գրոհների նման տեմպի պայմաններում ողջ երկրորդ կեսում կողմերը կատարել էին ընդամենը մեկական դիպուկ հարված։
Խաղը մոտենում էր ավարտին, սակայն մրցող կողմերին ոչ մի կերպ չհաջողվեց այդպես էլ հաղթանակ կորզել։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսը հիմնականում աչքի ընկավ 98-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկուս Դանիելսոնի սարսափելի սահանկումով Արտյոմ Բեսեդենի դեմ պայքարում, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, նախապես ցույց տրված դեղին քարտը փոխարինեց կարմիրով` հեռացնելով 32-ամյա ֆուտբոլիստին։
Արտյոմ Բեսեդինն էլ, ով նոր էր մտել դաշտ, վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը։
Լրացուցիչ առաջին կեսում գոլեր չտեսանք, իսկ երկրորդում Ուկրաինայի հավաքականը փորձում էր օգտվել իր թվային առավելություն, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերի։
Շևչենկոյի սաների գրոհներն ինչ-որ պահից սկսած վերածվեցին պաշարման. Ռոբին Օլսենի պաշտպանած դարպասի ուղղությամբ վտանգավոր գրոհերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն շվեդներն անձնուրաց պաշտպանվում էին։
Ի վերջո, Ուկրաինայի հավաքականի այդ գորհները տվեց իր արդյունքը, քանի որ 120+1-րդ րոպեին Զինչենկոյի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Արտյոմ Դովբիկը գլխի գեղեցիկ հարվածով խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Շվեդիային` նվաճելով Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Զինչենկո, Անդրեյ-Շևչենկո, Գեորգի Բուշան, Դեյան Կուլուսևսկի, ԵՎՐՈ-2020, Էմիլ Ֆորսբերգ, Յանե Անդերսոն, Շվեդիայի ազգային հավաքական, Ուկրաինայի հավաքական, Ռոբին Օլսեն