Հերթական սարսափելի ապտակը. Հայաստանի ջախջախիչ պարտությունը Պորտուգալիայից 🎥
Հերթական սարսափելի ապտակը. Հայաստանի ջախջախիչ պարտությունը Պորտուգալիայից 🎥
16/11/2025 - 19:55

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» ստադիոնում հյուրընկալվելիս 1:9 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայից։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը։

Պորտուգալացիներից հեթ-տրիկ գրանցեցին Բրունու Ֆեռնանդեշն ու Ժոաու Նևեշը, իսկՌենատու Վեյգան ու Գոնսալու Ռամուշն աչքի ընկան մեկական անգամ։

Պորտուգալիայի հավաքականը միավորների քանակը հասցրեց 13-ի, խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։

Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Գոլերը` քիչ անց

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025