Հերթական ռասիստական սկանդալը․ Դեմբա Բան և Սամուել Էտօ’օն քննադատել են ֆրանսիացի գիտնականներին
Աֆրիկացի նախկին ֆուտբոլիստներ Դեմբա Բան և Սամուել Էտօ՛օն ֆրանսիացի գիտնականներին մեղադրել են ռասիզմի մեջ, ովքեր առաջարկել են տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը թեստավորել Աֆրիկայում, որը, հնարավոր է, բուժի նաև կորոնավիրուսը․
«Բարի գալուստ Արևմուտք, որտեղ սպիտակամորթները գերադասում են իրենց մյուս ռասսաների ներկայացուցիչներից։ Ռասիզմը դառնում է սովորական երևույթ։ Բարձրանալու ժամանակն է»,- Twitter-ի իր էջում գրել է «Իստամբուլ Բաշակշեհիրի» 34-ամյա հարձակվող Դեմբա Բան։
«Անբարոյականի որդիներ»,- համաձայնել է նրա հետ «Բարսելոնայի» և «Ինետրի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’օն
Հետագայում Էտօ’օն instagram-ում առանձին գրառում է նվիրել այդ թեմային․ «Դուք պարզապես կեղտ եք։ Աֆրիկան ձեր սեփականությունը չէ»,- գրել է կամերունցի նախկին ֆուտբոլիստը։
Նշենք, որ տուբերկուլյոզի պատվաստանյութը Աֆրիկայում թեստավորելու առաջարկը կատարել են Ժան-Պոլ Միրան (Փարիզի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի ղեկավար) և Ֆրանսիայի ազգային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչ Կամլիա Լոհտան։
# Դեմբա Բա, Իստամբուլ Բաշակշեհիր, կորոնավիրուս, Սամուել-Էտո՛Օ